11:52  ,  16 դեկտեմբերի, 2014

Լեգենդար Թյերի Անրին ավարտեց կարիերան

Ամերիկյան «Նյու Յորք Ռեդ Բուլզից» հեռացած 37-ամյա հարձակվող Թյերի Անրին հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին, տեղեկացնում է BBC-ն:

20 տարվա կարիերայի ընթացքում ֆրանսիացին հանդես է եկել նաեւ «Մոնակոյում», Թուրինի «Յուվենտուսում», Լոնդոնի «Արսենալում» եւ կատալոնական «Բարսելոնայում»: Նա դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, Անգլիայի ու Իսպանիայի կրկնակի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Ակումբային կարիերայում Անրին խփել է 360 գոլ:

Ֆրանսիայի հավաքականի կազմում լեգենդար հարձակվողը մասնակցել է 123 խաղի՝ դառնալով 51 գոլի հեղինակ: Ազգային թիմի հետ նա հռչակվել է աշխարհի (1998) ու Եվրոպայի (2000) չեմպիոն: Ֆրանսիացին 2010-ից էր խաղում «Նյու Յորք Ռեդ Բուլզում»: Թյերի Անրին համարվում է ֆուտբոլի պատմության լավագույն հարձակվողներից մեկը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում