20:57  ,  2 դեկտեմբերի, 2014

Համբարձումյանն ու Դաշյանը՝ Մակեդոնիայի առաջնության խորհրդանշական հավաքականում

«Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանն ու կիսապաշտպան Արտակ Դաշյանն ընդգրկվել են ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում sportmedia.mk-ի վարկածով:

«Աջ պաշտպան Համբարձումյանն անկասկած լավագույնն էր այդ դիրքում: Պաշտպանությունում լավ խաղից բացի, նա աչքի է ընկել նաեւ հարձակողական գործողություններով, խփել է երկու գնդակ, մի քանի գոլային փոխանցումներ է կատարել:

Դաշյանը, հնարավոր է, առաջնության լավագույն ֆուտբոլիստն է: Հայ կիսապաշտպանը «Վարդարի» գրեթե բոլոր հարձակողական գործողությունների գլխավոր գործող անձն էր: Արագաշարժ խաղացողն ունի հզոր հարված եւ խփել է 4 գնդակ»,- գրում է պարբերականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում