14:06  ,  19 նոյեմբերի, 2014

Արթուր Մալոյանը՝ ՀՖՖ նախագահի հայտարարության մասին

Տուլայի «Արսենալի» հարձակվող Արթուր Մալոյանը մեկնաբանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը: Նոյեմբերի 18-ին կայացած ասուլիսում ՀՖՖ նախագահը նշել էր, որ Մալոյանը «Պորշ» ավտոմեքենա է պահանջել Հայաստանի հավաքականին միանալու համար:

«Պո՞րշ» Հայաստանի հավաքականին միանալու համար. դա անհեթեթություն է: Ի՞նչ է ես անօգնական եմ: Անունս թանկ է ինձ համար: Հավաքականի համար միայն մաքուր սրտով: Այդպես ել կգրեք»,- Արթուր Մալոյանի խոսքը մեջբերում է «Արսենալի» թվիթերյան էջը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում