11:44  ,  10 նոյեմբերի, 2014

Der Westen. Հենրիխ Մխիթարյանը դարձյալ ցուցադրեց իր աշխատասիրությունը

Դորտմունդի ու Մյոնխենգլադբախի «Բորուսիաների» միջեւ գերմանական Բունդեսլիգայի 11-րդ տուրի հանդիպումից հետո Der Westen5 բալային համակարգով գնահատել է Յուրգեն Կլոպի թիմի ֆուտբոլիստների խաղը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը արժանացել է 2.5 բալի:

«Մխիթարյանը դարձյալ ցուցադրեց իր աշխատասիրությունը եւ լավ աշխատանք կատարեց պաշտպանողական գործողությունների ժամանակ: Հենրիխը լավ էր աշխատում գնդակով, իսկ նրա հիանալի փոխանցումից հետո Լուկաշ Պիշչեկը պետք է բացեր խաղի հաշիվը: Վերջնամասում Մխիթարյանը հիանալի էր համագործակցում Գրոսկրոյցի եւ Օբամեյանգի հետ եւ կարող էր դառնալ գոլի հեղինակ»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ «Բորուսիաների» դեբիում Հենրիխ Մխիթարյանը հանդես էր գալիս աջ կիսապաշտպանի դիրքում եւ խաղաց 90 րոպե: Խաղի միակ գոլը 58-րդ րոպեին խփեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստոֆ Կրամերը, ով գրավեց սեփական դարպասը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով