11:44 10 նոյեմբերի, 2014Դորտմունդի ու Մյոնխենգլադբախի «Բորուսիաների» միջեւ գերմանական Բունդեսլիգայի 11-րդ տուրի հանդիպումից հետո Der Westen-ը 5 բալային համակարգով գնահատել է Յուրգեն Կլոպի թիմի ֆուտբոլիստների խաղը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը արժանացել է 2.5 բալի:
«Մխիթարյանը դարձյալ ցուցադրեց իր աշխատասիրությունը եւ լավ աշխատանք կատարեց պաշտպանողական գործողությունների ժամանակ: Հենրիխը լավ էր աշխատում գնդակով, իսկ նրա հիանալի փոխանցումից հետո Լուկաշ Պիշչեկը պետք է բացեր խաղի հաշիվը: Վերջնամասում Մխիթարյանը հիանալի էր համագործակցում Գրոսկրոյցի եւ Օբամեյանգի հետ եւ կարող էր դառնալ գոլի հեղինակ»,- գրում է կայքը:
Հիշեցնենք, որ «Բորուսիաների» դեբիում Հենրիխ Մխիթարյանը հանդես էր գալիս աջ կիսապաշտպանի դիրքում եւ խաղաց 90 րոպե: Խաղի միակ գոլը 58-րդ րոպեին խփեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստոֆ Կրամերը, ով գրավեց սեփական դարպասը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.