Մայիսի 28-ին Fox Sports լատինամերիկյան հեռուստաընկերության Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել է հաղորդագրություն, որում նշված է, որ Արգենտինայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին մահացել է, հաղորդում է Goal.com-ը:
«Մենք պետք է տխուր տեղեկություն հայտնենք այն մասին, որ Լիոնել Մեսին մարզման ժամանակ մահացել է սրտի կաթվածից»,- նշված է հաղորդագրության մեջ:
Չնայած նրան, որ հաղորդագրությունը շատ արագ հեռացվել է էջից, այնուամենայնիվ այն չի վրիպել իսպանական լրատվամիջոցների ուշադրությունից: Fox Sports-ը դեռեւս չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը, սակայն նշվում է, որ սա հաքերների ձեռքի աշխատանքն է:
Նշենք, որ Լիոնել Մեսին ողջ է եւ իրեն հիանալի է զգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:44 , 16 նոյեմբերի 
23:19 , 15 նոյեմբերի 
21:43 , 15 նոյեմբերի 
21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի