19:30 28 մայիսի, 2012Մայիսի 28-ին Fox Sports լատինամերիկյան հեռուստաընկերության Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել է հաղորդագրություն, որում նշված է, որ Արգենտինայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին մահացել է, հաղորդում է Goal.com-ը:
«Մենք պետք է տխուր տեղեկություն հայտնենք այն մասին, որ Լիոնել Մեսին մարզման ժամանակ մահացել է սրտի կաթվածից»,- նշված է հաղորդագրության մեջ:
Չնայած նրան, որ հաղորդագրությունը շատ արագ հեռացվել է էջից, այնուամենայնիվ այն չի վրիպել իսպանական լրատվամիջոցների ուշադրությունից: Fox Sports-ը դեռեւս չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը, սակայն նշվում է, որ սա հաքերների ձեռքի աշխատանքն է:
Նշենք, որ Լիոնել Մեսին ողջ է եւ իրեն հիանալի է զգում:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.