12:11  ,  4 նոյեմբերի, 2014

ATP. Ամփոփիչ մրցաշարի խմբերի կազմերը

Լոնդոնում կայացել է ATP-ի թենիսի տարվա ամփոփիչ մրցաշարի վիճակահանությունը։ Նոյեմբերի 9-16-ը կայանալիք մրցաշարի Ա խմբում ընդգրկվել են Նովակ Ջոկովիչը (Սերբիա), Ստանիսլաս Վավրինկան (Շվեյցարիա), Տոմաշ Բերդիխը (Չեխիա) եւ Մարին Չիլիչը (Խորվաթիա)։

Բ խմբում կմրցեն Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա), Կեյ Նիսիկորին (Ճապոնիա), Էնդի Մարեյը (Մեծ Բրիտանիա) եւ Միլոշ Ռաոնիչը (Կանադա)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով