10:55  ,  27 հոկտեմբերի, 2014

Der Westen. Միայն Մխիթարյանն ու Ռոյսն են պայքարում «Բորուսիայի» ճգնաժամի դեմ

Դորտմունդի «Բորուսիայի» եւ «Հանովերի» միջեւ գերմանական Բունդեսլիգայի 9-րդ տուրի հանդիպումից հետո Der Westen-ը գնահատել է Յուրգեն Կլոպի թիմի ֆուտբոլիստների խաղը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արժանացել է բարձր գնահատականի:

«Հանովերի դեմ խաղում միայն Հենրիխ Մխիթարյանն ու Մարկո Ռոյսն էին համառորեն պայքարում «Բորուսիայի»՝ աստիճանաբար աճող ճգնաժամի դեմ: «Գալաթասարայի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից հետո Մխիթարյանը փորձում էր կրկնել ստամբուլյան հաջողությունը, ինչը նրան հաջողվեց մասնակի: Հենրիխը ակտիվ գրոհում էր, ստեղծում էր խաղի ռիթմը, սակայն որոշ դրվագներում նրա բախտը չէր բերում»,- գրում է Der Westen-ը:

Հիշեցնենք, որ Դորտմունդում «Բորուսիան» չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց Բունդեսլիգայում, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման: Երկրորդ խաղակեսում բախում տեղի ունեցավ նրա եւ թուրք ֆուտբոլիստ Ցեյհում Ղուլսելամի միջեւ: Բախման պատճառով 2 կիսապաշտպանները ստացան դեղին քարտ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով