10:55 27 հոկտեմբերի, 2014Դորտմունդի «Բորուսիայի» եւ «Հանովերի» միջեւ գերմանական Բունդեսլիգայի 9-րդ տուրի հանդիպումից հետո Der Westen-ը գնահատել է Յուրգեն Կլոպի թիմի ֆուտբոլիստների խաղը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արժանացել է բարձր գնահատականի:
«Հանովերի դեմ խաղում միայն Հենրիխ Մխիթարյանն ու Մարկո Ռոյսն էին համառորեն պայքարում «Բորուսիայի»՝ աստիճանաբար աճող ճգնաժամի դեմ: «Գալաթասարայի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից հետո Մխիթարյանը փորձում էր կրկնել ստամբուլյան հաջողությունը, ինչը նրան հաջողվեց մասնակի: Հենրիխը ակտիվ գրոհում էր, ստեղծում էր խաղի ռիթմը, սակայն որոշ դրվագներում նրա բախտը չէր բերում»,- գրում է Der Westen-ը:
Հիշեցնենք, որ Դորտմունդում «Բորուսիան» չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց Բունդեսլիգայում, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման: Երկրորդ խաղակեսում բախում տեղի ունեցավ նրա եւ թուրք ֆուտբոլիստ Ցեյհում Ղուլսելամի միջեւ: Բախման պատճառով 2 կիսապաշտպանները ստացան դեղին քարտ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.