11:16  +04,  23 հոկտեմբերի, 2014

Միխայել Շումախերը լիարժեք առողջ կլինի երեք տարում

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի վերականգնումը վերահսկած գլխավոր բժիշկը կանխատեսել է, որ լեգենդար ավտոարշավորդի լիարժեք առողջացումը տեղի կունենա երեք տարվա ընթացքում, հաղորդում է itar-tass-ը: Շումախերի բուժումը տնային պայմաններում իրականացնում են 15 բժիշկներ: Առանձնատանը փոքր կլինիկա կահավորելու համար Շումախերի կինը վաճառել էր նրա ինքնաթիռն ու բոլիդը: Շումախերի բուժման շաբաթական ծախսը մոտ 100 հազար ֆունտ ստերլինգ է:

Շումախերի ընտանիքը չի մեկնաբանում Միխայելի առողջական վիճակը: Սակայն դրական փոփոխությունների մասին նշել էր նաեւ Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի ղեկավար Ժան Տոդտը, որը վերջերս այցելել էր Միխայել Շումախերին:

Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 29-ին ֆրանսիական Ալպերում գլխուղեղի վնասվածք ստանալուց եւ կոմայում հայտնվելուց հետո Շումախերը հիվանդանոցում մնաց 8 ամիս: Նա տեղափոխվել է Շվեյցարիայի Գլանդ քաղաքում գտնվող իր առանձնատուն սեպտեմբերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ