Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղադրվեց աշխարհի 9-րդ չեմպիոնի կիսանդրին, որի հեղինակն է հայ անվանի քանդակագործ Արա Սարգսյանը (1902-1969 թթ.): Քանդակը, որը ստեղծվել է 1965 թվականին եւ մոտ կես դար գտնվում էր Սարգսյանի տուն-թանգարանում, արվեստագետի հարազատների նվերն է Հայաստանի շախմատային ֆեդերացիային, հաղորդում է Armchess-ը:
Արարողության ժամանակ, որին ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, քանդակագործի ընտանիքին Հայաստանի շախմատային ֆեդերացիայի անունից շնորհակալություն հայտնեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը:


Ֆոտո՝ Armchess.am
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:03 , 5 նոյեմբերի
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի