Ֆրանսիայի հավաքականի հետ հոկտեմբերի 14-ին ընկերական խաղում Հայաստանի ազգային թիմում նորամուտը նշած «Զենիթի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը sportsdaily-ի հետ հարցազրույցում խոսել է առաջին տպավորությունների մասին:
«Ֆրանսիայի հետ խաղում Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում լինելու լուրն իմացա հանդիպման օրը: Շատ հպարտ էի, սակայն չէի զգում լարվածություն: Բեռնար Շալանդը հետաքրքրվեց, թե որ դիրքն է ինձ համար ավելի հոգեհարազատ եւ ընտրեցի ձախ եզրը: Հանդիպումից հետո Բեռնար Շալանդն ասաց, որ գոհ է խաղիցս եւ շարունակեմ նույն ոգով:
Չնայած արդյունքին, այդուհանդերձ Ֆրանսիայի հավաքականի հետ խաղը մեծ փորձ էր ինձ համար: Ամեն օր հնարավորություն չես ունենում խաղալ Վարանի, Բենզեմայի ու Պոգբայի դեմ: Մանկուց երկրպագել եմ «Ռեալին» եւ այժմ խաղում էի Վարանի դեմ: Անգամ բարդ էր պատկերացնելը: Խաղից մեկ օր առաջ Վարանով ու Բենզեմայով խաղում էի Play Station, իսկ հաջորդ օրը նրանց դեմ՝ իրական կյանքում:
Հայաստանի հավաքականը համախմբված թիմ է: Երբ թիմին միանան առաջատարները՝ Արաս Օզբիլիսը, Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Գեւորգ Ղազարյանը եւ մյուսները, ապա կհասնենք ավելի լավ արդյունքի: Առաջիկայում մրցելու ենք Պորտուգալիայի հավաքականի դեմ: Եթե հաջող խաղանք, զգալի կմեծանան Եվրո-2016-ում հայտնվելու շանսերը»,- ասել է Սիմոնյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի 
11:33 , 28 օգոստոսի
11:07 , 28 օգոստոսի
10:47 , 28 օգոստոսի
10:37 , 28 օգոստոսի