13:55 17 հոկտեմբերի, 2014Ֆրանսիայի հավաքականի հետ հոկտեմբերի 14-ին ընկերական խաղում Հայաստանի ազգային թիմում նորամուտը նշած «Զենիթի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը sportsdaily-ի հետ հարցազրույցում խոսել է առաջին տպավորությունների մասին:
«Ֆրանսիայի հետ խաղում Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում լինելու լուրն իմացա հանդիպման օրը: Շատ հպարտ էի, սակայն չէի զգում լարվածություն: Բեռնար Շալանդը հետաքրքրվեց, թե որ դիրքն է ինձ համար ավելի հոգեհարազատ եւ ընտրեցի ձախ եզրը: Հանդիպումից հետո Բեռնար Շալանդն ասաց, որ գոհ է խաղիցս եւ շարունակեմ նույն ոգով:
Չնայած արդյունքին, այդուհանդերձ Ֆրանսիայի հավաքականի հետ խաղը մեծ փորձ էր ինձ համար: Ամեն օր հնարավորություն չես ունենում խաղալ Վարանի, Բենզեմայի ու Պոգբայի դեմ: Մանկուց երկրպագել եմ «Ռեալին» եւ այժմ խաղում էի Վարանի դեմ: Անգամ բարդ էր պատկերացնելը: Խաղից մեկ օր առաջ Վարանով ու Բենզեմայով խաղում էի Play Station, իսկ հաջորդ օրը նրանց դեմ՝ իրական կյանքում:
Հայաստանի հավաքականը համախմբված թիմ է: Երբ թիմին միանան առաջատարները՝ Արաս Օզբիլիսը, Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, Գեւորգ Ղազարյանը եւ մյուսները, ապա կհասնենք ավելի լավ արդյունքի: Առաջիկայում մրցելու ենք Պորտուգալիայի հավաքականի դեմ: Եթե հաջող խաղանք, զգալի կմեծանան Եվրո-2016-ում հայտնվելու շանսերը»,- ասել է Սիմոնյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.