Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առանց սահմանափակումների մարզվում է գերմանական ակումբի ընդհանուր խմբում, տեղեկացնում է Bundesliga Spotlight-ի թվիթերյան էջը:
«Բորուսիայի» ընդհանուր խումբ են վերադարձել նաեւ Իլկայ Գյունդոգանը, Մարկո Ռոյսը, Սվեն Բենդերը եւ Սեբաստիան Կելը: Բոլոր ֆուտբոլիստներն էլ պատրաստ են «Քյոլնի» դեմ Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի խաղին:
Մարսել Շմելցերը եւ Նուրի Շահինը դեռ մարզվում են անհատական ծրագրով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում