Հենրիխ Մխիթարյանը լիովին ապաքինվել է վնասվածքից

16:03   14 հոկտեմբերի, 2014

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առանց սահմանափակումների մարզվում է գերմանական ակումբի ընդհանուր խմբում, տեղեկացնում է Bundesliga Spotlight-ի թվիթերյան էջը:

«Բորուսիայի» ընդհանուր խումբ են վերադարձել նաեւ Իլկայ Գյունդոգանը, Մարկո Ռոյսը, Սվեն Բենդերը եւ Սեբաստիան Կելը: Բոլոր ֆուտբոլիստներն էլ պատրաստ են «Քյոլնի» դեմ Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի խաղին:

Մարսել Շմելցերը եւ Նուրի Շահինը դեռ մարզվում են անհատական ծրագրով:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.