Լոնդոնի «Արսենալի» եւ Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լորան Կոսելին բաց կթողնի ազգային թիմի առաջիկա հանդիպումները: Ֆուտբոլիստն ունի աքիլեսյան ջլի վնասվածք, հաղորդում է Ֆրանսիայի հավաքականի պաշտոնական թվիթերյան էջը:
Հիշեցնենք, որ ազդրի վնասվածք ունի նաեւ «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման: Նրա մասնակցությունն առաջիկա երկու հանդիպումներին հարցականի տակ է:
Հոկտեմբերի 11-ին Ֆրանսիայի մրցակիցը կլինի Պորտուգալիան, հոկտեմբերի 14-ին՝ Հայաստանը:
Եվրո-2016-ի եզրափակիչ մրցաշարի կազմակերպիչ երկրի հավաքականը հաշվարկից դուրս ստուգողական հանդիպումներ է անցկացնում I խմբի թիմերի՝ Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի, Հայաստանի եւ Ալբանիայի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:22 , 16 հոկտեմբերի
14:35 , 16 հոկտեմբերի
13:11 , 16 հոկտեմբերի
12:24 , 16 հոկտեմբերի 
11:39 , 16 հոկտեմբերի
11:12 , 16 հոկտեմբերի 
10:36 , 16 հոկտեմբերի
09:12 , 16 հոկտեմբերի 
02:04 , 16 հոկտեմբերի 
01:34 , 16 հոկտեմբերի