18:32 9 հոկտեմբերի, 2014Լոնդոնի «Արսենալի» եւ Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լորան Կոսելին բաց կթողնի ազգային թիմի առաջիկա հանդիպումները: Ֆուտբոլիստն ունի աքիլեսյան ջլի վնասվածք, հաղորդում է Ֆրանսիայի հավաքականի պաշտոնական թվիթերյան էջը:
Հիշեցնենք, որ ազդրի վնասվածք ունի նաեւ «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման: Նրա մասնակցությունն առաջիկա երկու հանդիպումներին հարցականի տակ է:
Հոկտեմբերի 11-ին Ֆրանսիայի մրցակիցը կլինի Պորտուգալիան, հոկտեմբերի 14-ին՝ Հայաստանը:
Եվրո-2016-ի եզրափակիչ մրցաշարի կազմակերպիչ երկրի հավաքականը հաշվարկից դուրս ստուգողական հանդիպումներ է անցկացնում I խմբի թիմերի՝ Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի, Հայաստանի եւ Ալբանիայի հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.