2014թ. օլիմպիական մայրաքաղաք Սոչին պատրաստ է Ֆորմուլա-1-ի աշխարհի առաջնության Ռուսաստանի Գրան պրին առաջին անգամ անցկացնելուն։ Օլիմպիական պարկի տարածքում, ստադիոնի շուրջը կառուցված ավտոարշավարանի մրցուղին ունի 5832 մետր երկարություն՝ 11 աջ, 5 ձախ շրջադարձերով, լայնությունը 13 մետր է։ 45 հազար հանդիսական հնարավորություն կունենա հետեւել ավտոարշավին։ Գլխավոր տրիբունան ունի 8 հազար տեղ։ VIP օթյակը կընդունի 3 հազար մարզասերի։
NEWS.am Sport-ի թղթակիցը ֆոտոռեպորտաժ է պատրաստել Ռուսաստանի Գրան պրիի ավտոարշավարանից։ Հոկտեմբերի 10-ին եւ 11-ին տեղի կունենան նախնական եւ որակավորման մրցումները, հոկտեմբերի 12-ին կտրվի գլխավոր մեկնարկը։
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում