14:58  ,  3 հոկտեմբերի, 2014

Դել Բոսկեն հրապարակել է Իսպանիայի կազմը

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հրապարակել է թիմի կազմը, հայտնում է Marca-ն: Իսպանացիները Եվրո-2016-ի ընտրական խաղում հոկտեմբերի 9-ին հյուրընկալվելու են Սլովակիայի ազգային թիմին, իսկ հոկտեմբերի 12-ին՝ Լյուքսեմբուրգի հավաքականին:

Դել Բոսկեն հավաքական է հրավիրել նաեւ Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստային: Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հույս ուներ, որ Կոստան չի հրավիրվի հավաքական:

Դարպասապահներ՝ Իկեր Կասիլյաս («Ռեալ»), Դավիդ Դե Խեա  («Մանչեսթեր Յունայթեդ»), Կիկո Կասիլյա («Էսպանյոլ»):

Պաշտպաններ՝ Դանի Կարվախալ, Սերխիո Ռամոս (երկուսն էլ՝ «Ռեալ»), Խուանֆրան («Աթլետիկո»), Ռաուլ Ալբիոլ («Նապոլի»), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի»), Ժերար Պիկե, Խորդի Ալբա (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Խուան Բերնատ («Բավարիա»):

Կիսապաշտպաններ՝ Սերխիո Բուսկետս, Պեդրո, Անդրես Ինյեստա (բոլորն էլ՝ «Բարսելոնա»), Սանտի Կասորլա («Արսենալ»), Սեսկ Ֆաբրեգաս («Չելսի»), Անդեր Իտուրասպե («Աթլետիկ»), Իսկո («Ռեալ»), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Կոկե, Ռաուլ Գարսիա (երկուսն էլ՝ «Աթլետիկո»), Ռոդրիգո («Վալենսիա»):

Հարձակվողներ՝ Դիեգո Կոստա («Չելսի»), Պակո Ալկասեր («Վալենսիա»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News