14:58 3 հոկտեմբերի, 2014Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հրապարակել է թիմի կազմը, հայտնում է Marca-ն: Իսպանացիները Եվրո-2016-ի ընտրական խաղում հոկտեմբերի 9-ին հյուրընկալվելու են Սլովակիայի ազգային թիմին, իսկ հոկտեմբերի 12-ին՝ Լյուքսեմբուրգի հավաքականին:
Դել Բոսկեն հավաքական է հրավիրել նաեւ Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստային: Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հույս ուներ, որ Կոստան չի հրավիրվի հավաքական:
Դարպասապահներ՝ Իկեր Կասիլյաս («Ռեալ»), Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Կիկո Կասիլյա («Էսպանյոլ»):
Պաշտպաններ՝ Դանի Կարվախալ, Սերխիո Ռամոս (երկուսն էլ՝ «Ռեալ»), Խուանֆրան («Աթլետիկո»), Ռաուլ Ալբիոլ («Նապոլի»), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի»), Ժերար Պիկե, Խորդի Ալբա (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Խուան Բերնատ («Բավարիա»):
Կիսապաշտպաններ՝ Սերխիո Բուսկետս, Պեդրո, Անդրես Ինյեստա (բոլորն էլ՝ «Բարսելոնա»), Սանտի Կասորլա («Արսենալ»), Սեսկ Ֆաբրեգաս («Չելսի»), Անդեր Իտուրասպե («Աթլետիկ»), Իսկո («Ռեալ»), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Կոկե, Ռաուլ Գարսիա (երկուսն էլ՝ «Աթլետիկո»), Ռոդրիգո («Վալենսիա»):
Հարձակվողներ՝ Դիեգո Կոստա («Չելսի»), Պակո Ալկասեր («Վալենսիա»):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.