18:08  ,  2 հոկտեմբերի, 2014

WTA. Տարվա ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները

Պեկինի մրցաշարի երրորդ շրջանի արդյունքներով հայտնի դարձան թենիսի կանանց տարվա ամփոփիչ մրցաշարի վերջին մասնակիցները։ Ամերիկացի Սերենա Ուիլյամսին, ռուսաստանցի Մարիա Շարապովային, ռումինացի Սիմոնա Հալեպին, չեխ Պետրա Կվիտովային կմիանան կանադացի Էժենի Բուշարը, լեհ Ագնեշկա Ռադվանսկան, սերբ Անա Իվանովիչը եւ դանիացի Կարոլին Վոզնյացկին։ Աշխարհի 7-րդ ռակետ Էժենի Բուշարը 1989 թվականից հետո առաջին կանադացին է ամփոփիչ մրցաշարում։

WTA ամփոփիչ առաջնությունը տեղի կունենա հոկտեմբերի 20-ից 26-ը Սինգապուրում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում