19:20  ,  27 սեպտեմբերի, 2014

Դորտմունդի «Բորուսիան» պարտվեց դերբիում, «Բավարիան»՝ առանց խնդիրների

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» առանց վնասվածքից ապաքինվող Հենրիխ Մխիթարյանի Գելզենկիրխենում 1:2 հաշվով պարտվեց «Շալկեին»:

Բունդեսլիգայի ամենասկզբունքային դերբիի բոլոր գոլերն արձանագրվեցին առաջին խաղակեսում: «Շալկեից» խաղի սկզբնամասում աչքի ընկան Կամերունի հավաքականի ֆուտբոլիստներ Ժոել Մատիպը եւ Էրիկ Չուպո-Մոտինգը, իսկ դորտմունդցիներից հաշիվը կրճատեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

Մյունխենի «Բավարիան» 2:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Քյոլնի» նկատմամբ եւ 14 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Դորտմունդի «Բորուսիան» 7 միավորով նահանջեց 8-րդ տեղ:

Գերմանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Շալկե» - «Բորուսիա Դ.»՝ 2:1

Ժոել Մատիպ, 10, Էրիկ Չուպո-Մոտինգ, 23 – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 26

«Ֆրայբուրգ» - «Բայեր»՝ 0:0

Հեռացումներ՝ Պավել Կրմաս, 78 – Էմիր Սպահիչ, 28

«Շտուտգարտ» - «Հանովեր»՝ 1:0

Դանիել Շվաբ, 69

«Պադերբորն» - «Բորուսիա Մ. »՝ 1:2

Յենս Վեմեր, 70 – Պատրիկ Հերման, 8, Ռաֆայել, 14

«Քյոլն» - «Բավարիա»՝ 0:2

Մարիո Գյոտցե, 19, Դանիել Հալֆեր, 66 (ինքնագոլ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում