19:30  ,  19 սեպտեմբերի, 2014

Արսեն Ղազարյանը՝ Եվրոպայի արծաթե մեդալակիր

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ղազարյանը նվաճել է արծաթե մեդալ: 66 կգ քաշային կարգում նա հասել է մինչեւ եզրափակիչ եւ պարտվել է իսրայելցի Բարուխ Շմայլովին:

55 կգ քաշային Շահեն Աբաղյանն ու Վահագն Հովսեփյանը, 60 կգ քաշային Հովհաննես Ալեքսանյանն ու Նարեկ Կարապետյանը եւ 73 կգ քաշային Արտավազդ Հովսեփյանը պարտվել են նախնական փուլերում եւ զրկվել են մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում