Իսպանիայի Գրանադա քաղաքում շարունակվող հրաձգութան աշխարհի 51-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են եւս 3 մեդալ: Սեպտեմբերի 17-ին կայացել է 10մ, վազող թիրախ (30+30 կրակոց) մրցաձեւ մրցումը:
12 երիտասարդ տղաների պայքարում կիսաեզրափակիչ են դուրս եկել ամենաբարձր արդյունքը ցույց տված 4 մարզիկները` ֆինն Յանի Սուորանտան (568 միավոր) եւ Միկա Կինիսիավին (562), Ռազմիկ Մինասյանը (555) եւ Շանթ Սարգսյանը (283):
Շանթ Սարգսյանն (5:7) ու Ռազմիկ Մինասյանը (0:6) պարտություններ են կրել ֆին մարզիկներից եւ շարունակել են պայքարն իրար դեմ: Երրորդ տեղի համար պայքարում Մինասյանը 6:1 հաշվով հաղթել է Սարգսյանին՝ արժանանալով բրոնզե մեդալի: Չեմպիոնի տիտղոսին է արժանացել Յանի Սուորանտան: Թիմային հաշվարկում երրորդ տեղը գրավել է Հայաստան, որի կազմում 512 միավորով վերջին արդյունք է գրանցել նաեւ Հովհաննես Խաչատրյանը:
Նույն վարժության աղջիկների (20+20 կրակոց) պայքարում Լիլիթ Մկրտչյանը հասել է մինչեւ եզրափակիչ, որտեղ 2:6 հաշվով պարտվել է հունգարացի Վերոնիկա Մաջորին՝ արժանանալով արծաթե մեդալի:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի