11:07  ,  14 սեպտեմբերի, 2014

Տաշքենդ. Ռոման Ամոյանը պարտվեց մեկնարկում (ֆոտոշարք)

Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Ամոյանը անհաջող մեկնարկեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

59 կգ քաշայինների մրցաշարում Ամոյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից՝ 0:3 հաշվով պարտվելով ռուս Մինգիյան Սեմենովին: Եթե ռուսաստանցին հասնի եզրափակիչ, աշխարհի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր, 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին պայքարի մեջ էին մտել նաեւ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը եւ 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը, ովքեր մեկնարկել էին հաղթանակով:

Շուշանիկ Հակոբյան՝ Տաշքենդից («Դեւինպորտ» ընկերության աջակցությամբ)


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում