10:15  ,  14 սեպտեմբերի, 2014

Տաշքենդ. Արթուր Ալեքսանյանը եւ Վարշամ Բորանյանը մեկնարկեցին վստահ հաղթանակով (ֆոտոշարք)

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը վստահ հաղթանակով մեկնարկեց Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

98 կգ քաշայինների մեկնարկային գոտեմարտում Եվրոպայի եռակի չեմպիոնը 10:1 հաշվով պարտության մատնեց Թուրքմենստանը ներկայացնող Արսլան Սապարմամեդովին: 

Վստահ մեկնարկեց նաեւ 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը, ով 9:0 հաշվով հաղթեց իտալացի Վիտո Աբրեսկիային: Գոտեմարտը տեւեց 2 րոպե 22 վայրկյան:

Աշխարհի առաջնության վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնի նաեւ Ռոման Ամոյանը (59 կգ):

Շուշանիկ Հակոբյան՝ Տաշքենդից («Դեւինպորտ» ընկերության աջակցությամբ)

Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը

  

Վարշամ Բորանյանի գոտեմարտը


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում