18:16  ,  11 սեպտեմբերի, 2014

Ֆրանսիայի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը ներողություն է խնդրել մերկ հետույքի համար

Ֆրանսիայի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ժան-Լյուկ Ռուժեն ներողություն է խնդրել Չելյաբինսկում կայացած աշխարհի առաջնության վերջին օրը գրանցված միջադեպի համար: Ֆրանսիացի ձյուդոիստները ավտոբուսից մերկ հետույք էին ցույց տվել ռուս մարզասերներին, հաղորդում է rg-ն:

«Այդպիսի վարքն անթույլատրելի է: Ես խստորեն դատապարտում եմ մեր մարզիկների արածը եւ ներողություն խնդրում»,- աշխարհի առաջնության կազմկոմիտեին հղած նամակում գրել է Ռուժեն:

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն կքննարկի այս միջադեպը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում