Շախմատի Հայաստանի հավաքականի երկրորդ համար Գաբրիել Սարգսյանը «Մեջիք Էքստրեմադուրա» թիմի կազմում շարունակում է մասնակցել Լինարեսում անցկացվող Իսպանիայի ակումբային առաջնությանը։
5-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի խաղաց ֆրանսիացի գրոսմայստեր Էթյեն Բաքրոյի հետ, իսկ «Մեջիք Էքստրեմադուրան» 1.5։4.5 հաշվով պարտվեց «Թալդեային»։
5-րդ տուրից հետո «Մեջիք Էքստրեմադուրան» 7 միավորով զբաղեցնում է չորրորդ տեղը՝ մեկ միավոր զիջելով առաջատար «Սոլվային»։ 6-րդ տուրում այս թիմերը կհանդիպեն միմյանց հետ։ Սարգսյանի մրցակիցը կլինի Պենտալա Հարիկրիշնան, հաղորդում է Armchess-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի