13:18 9 սեպտեմբերի, 2014Շախմատի Հայաստանի հավաքականի երկրորդ համար Գաբրիել Սարգսյանը «Մեջիք Էքստրեմադուրա» թիմի կազմում շարունակում է մասնակցել Լինարեսում անցկացվող Իսպանիայի ակումբային առաջնությանը։
5-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի խաղաց ֆրանսիացի գրոսմայստեր Էթյեն Բաքրոյի հետ, իսկ «Մեջիք Էքստրեմադուրան» 1.5։4.5 հաշվով պարտվեց «Թալդեային»։
5-րդ տուրից հետո «Մեջիք Էքստրեմադուրան» 7 միավորով զբաղեցնում է չորրորդ տեղը՝ մեկ միավոր զիջելով առաջատար «Սոլվային»։ 6-րդ տուրում այս թիմերը կհանդիպեն միմյանց հետ։ Սարգսյանի մրցակիցը կլինի Պենտալա Հարիկրիշնան, հաղորդում է Armchess-ը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.