10:50  ,  5 սեպտեմբերի, 2014

Սենթ Լուիս. Լեւոն Արոնյանի նախավերջին մրցակիցն է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup մրցաշարի նախավերջին՝ 9-րդ տուրում ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։

8-րդ տուրից հետո Հայաստանի ուժեղագույն շախմատիստն ունի 3, իսկ աշխարհի չեմպիոնը՝ 4.5 միավոր։ Գրոսմայստերների միջեւ առաջին պարտիան ավարտվել էր նորվեգացու հաղթանակով։ Մրցաշարային աղյուսակը 7.5 միավորով գլխավորում է իտալացի Ֆաբիանո Կարուանան։

9-րդ տուրում Կարուանան սպիտակներով կխաղա ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, իսկ բուլղարացի Վեսելին Տոպալովի մրցակիցը կլինի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը։

Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։00-ին։

Sinquefield Cup, 9-րդ տուր

 Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան) 

Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս