10:50 5 սեպտեմբերի, 2014ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup մրցաշարի նախավերջին՝ 9-րդ տուրում ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։
8-րդ տուրից հետո Հայաստանի ուժեղագույն շախմատիստն ունի 3, իսկ աշխարհի չեմպիոնը՝ 4.5 միավոր։ Գրոսմայստերների միջեւ առաջին պարտիան ավարտվել էր նորվեգացու հաղթանակով։ Մրցաշարային աղյուսակը 7.5 միավորով գլխավորում է իտալացի Ֆաբիանո Կարուանան։
9-րդ տուրում Կարուանան սպիտակներով կխաղա ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, իսկ բուլղարացի Վեսելին Տոպալովի մրցակիցը կլինի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը։
Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։00-ին։
Sinquefield Cup, 9-րդ տուր
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)
Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.