10:49  ,  4 սեպտեմբերի, 2014

Սենթ Լուիս. Լեւոն Արոնյան vs Մաքսիմ Վաշյե-Լագրավ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup մրցաշարի 8-րդ տուրում ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի ֆրանսիացի Մաքսիմ-Վաշյե Լագրավի հետ։

7-րդ տուրից հետո շախմատիստներն ունեն 2.5-ական միավոր։ Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է իտալացի Ֆաբիանո Կարուանան, ով հաղթել է բոլոր պարտիաներում։

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը 8-րդ տուրում սեւերով կխաղա Կարուանայի հետ, իսկ ամերիկացի Հիկարու Նակամուրայի մրցակիցը կլինի բուլղարացի Վեսելին Տոպալովը։

Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։00-ին։

Sinquefield Cup, 8-րդ տուր

 Լեւոն Արոնյան (Հայաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)

Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով