15:21  ,  24 օգոստոսի, 2014

Ռոման Բերեզովսկին մասնակցեց «Դինամոյի» հաղթանակին

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Իոնովի դուբլի շնորհիվ տանը 2:0 հաշվով հաղթեց Եկատերինբուրգի «Ուրալին»:

Դինամոյականների դարպասը պաշտպանում էր Ռոման Բերեզովսկին: Հայաստանի հավաքականի 40-ամյա դարպասապահը հազվադեպ էր մտնում խաղի մեջ, իսկ նրա դարպասի ուղղությամբ հյուրերը չկատարեցին ոչ մի դիպուկ հարված: Վնասվածքից վերականգնվող Էդգար Մանուչարյանի անունը բացակայում էր «Ուրալի» հայտացուցակից, իսկ 24-ամյա Արսեն Հովհաննիսյանը Եկատերինբուրգի թիմի կազմում փոխարինման դուրս եկավ ընդմիջմանը:

«Դինամոն» 12 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող Մոսկվայի «Սպարտակին»:

Ռուսաստանի առաջնություն, 5-րդ տուր 

«Դինամո» - «Ուրալ»՝ 2:0

Ալեքսեյ Իոնով, 20, 41

Հեռացում՝ Պաբլո Ֆոնտանելո, 69 («Ուրալ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում