Նանջինգ-2014. Հարություն Դերմիշյանը մեդալ չնվաճեց

14:44   17 օգոստոսի, 2014

Չինաստանի Նանջինգ քաղաքում մեկնարկած ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից օգոստոսի 17-ին առաջինը պայքարի մեջ մտավ ձյուդոիստ Հարություն Դերմիշյանը, ով մեդալ չնվաճեց:

66 կգ Դերմիշյանը պայքարը սկսեց 1/32 եզրափակիչից՝ մեկնարկային գոտեմարտում պարտվելով հարավկորեացի Ռյու Սեունգվանին: Բրոնզե մեդալի համար պայքարում Հարություն Դերմիշյանը հաղթեց պուերտոռիկացի, բուլղարացի եւ ամերիկացի ձյուդոիստներին, սակայն չորրորդ գոտեմարտում պարտվեց ուզբեկ Սուխրոբ Թուրսունովին՝ մնալով առանց մեդալի: Հայ ձյուդոիստը գրավեց 7-րդ տեղը: Այս քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ ուկրաինացի Բոգդան Իադովը:

Օգոստոսի 17-ին Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնի նաեւ սպորտային մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.