12:08  ,  15 օգոստոսի, 2014

Հենրիխ Մխիթարյան. Չեմ ցանկանում կանգնել տեղում. նպատակս խաղային աճն է

«Բավարիայի» հետ շատ բարդ դիմակայություն է սպասվում, քանի որ նրանք անհավանական ուժեղ թիմ ունեն, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ խոսելով իր, Գերմանիայի փոխչեմպիոնի նպատակների, ինչպես նաեւ Մյունխենի «Բավարիայի» հետ մրցակցության մասին։

«Պետք է անենք հնարավոր ամեն ինչ լավագույն եռյակում հայտնվելու եւ Չեմպիոնների լիգային որակավորվելու համար։ Դա է մեր գլխավոր նպատակը։ Դրանից ավելին անելը շատ բարդ կլինի։

Կփորձեմ ավելին անել այս մրցաշրջանում։ Կանեմ առավելագույնը։ Չեմ ցանկանում կանգնել տեղում. նպատակս խաղային աճն է։ Փորձում եմ մարզումների եւ հանդիպումների ժամանակ անել առավելագույնը՝ երկրպագուներին երջանկացնելու համար»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Bundesliga.com-ը։

Հիշեցնենք, որ դորտմունդցիների կազմում անցկացրած վերջին 7 խաղում Մխիթարյանը դարձել է 8 գոլի հեղինակ։ Նրա գոլն օգնեց «Բորուսիան» նվաճել Գերմանիայի Սուպերգավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով