12:08 15 օգոստոսի, 2014«Բավարիայի» հետ շատ բարդ դիմակայություն է սպասվում, քանի որ նրանք անհավանական ուժեղ թիմ ունեն, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ խոսելով իր, Գերմանիայի փոխչեմպիոնի նպատակների, ինչպես նաեւ Մյունխենի «Բավարիայի» հետ մրցակցության մասին։
«Պետք է անենք հնարավոր ամեն ինչ լավագույն եռյակում հայտնվելու եւ Չեմպիոնների լիգային որակավորվելու համար։ Դա է մեր գլխավոր նպատակը։ Դրանից ավելին անելը շատ բարդ կլինի։
Կփորձեմ ավելին անել այս մրցաշրջանում։ Կանեմ առավելագույնը։ Չեմ ցանկանում կանգնել տեղում. նպատակս խաղային աճն է։ Փորձում եմ մարզումների եւ հանդիպումների ժամանակ անել առավելագույնը՝ երկրպագուներին երջանկացնելու համար»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Bundesliga.com-ը։
Հիշեցնենք, որ դորտմունդցիների կազմում անցկացրած վերջին 7 խաղում Մխիթարյանը դարձել է 8 գոլի հեղինակ։ Նրա գոլն օգնեց «Բորուսիան» նվաճել Գերմանիայի Սուպերգավաթը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.