Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի բժշկական քարտը գողացողը ինքնասպան է եղել Ցյուրիխի բանտում, հաղորդում է Blick-ը:
Մահացողի անունը չի նշվում: Նրան գտել են կախված: Նա օգոստոսի 5-ին ձերբակալվել էր Շումախերի հիվանդության պատմությունը գողանալու կասկածանքով:
Հիշեցնենք, որ 7 ամիս կոմայի մեջ գտնված Շումախերի ժշկական քարտը գողացել էին ֆրանսիական Գրենոբլի հիվանդանոցից, որտեղ լեգենդար ավտոարշավորդն անցկացրել էր մոտ կես տարի: Դրանից հետո մի շարք եվրոպական լրատվամիջոցներ ստացել էին քարտը 50 հազար եվրոյով գնելու առաջարկ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:57 , 21 հոկտեմբերի
23:18 , 20 հոկտեմբերի
22:43 , 20 հոկտեմբերի
22:02 , 20 հոկտեմբերի
21:54 , 20 հոկտեմբերի
21:17 , 20 հոկտեմբերի 
21:05 , 20 հոկտեմբերի
20:07 , 20 հոկտեմբերի
19:01 , 20 հոկտեմբերի
18:02 , 20 հոկտեմբերի