19:38 6 օգոստոսի, 2014Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի բժշկական քարտը գողացողը ինքնասպան է եղել Ցյուրիխի բանտում, հաղորդում է Blick-ը:
Մահացողի անունը չի նշվում: Նրան գտել են կախված: Նա օգոստոսի 5-ին ձերբակալվել էր Շումախերի հիվանդության պատմությունը գողանալու կասկածանքով:
Հիշեցնենք, որ 7 ամիս կոմայի մեջ գտնված Շումախերի ժշկական քարտը գողացել էին ֆրանսիական Գրենոբլի հիվանդանոցից, որտեղ լեգենդար ավտոարշավորդն անցկացրել էր մոտ կես տարի: Դրանից հետո մի շարք եվրոպական լրատվամիջոցներ ստացել էին քարտը 50 հազար եվրոյով գնելու առաջարկ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.