17:31  ,  17 մայիսի, 2012

Ջոկովիչը քառորդ եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Հռոմում ընթացող թենիսի АТР շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Երրորդ շրջանում սերբ թենիսիստը երեք սեթերի արդյունքում առավելության հասավ Արգենտինայի ներկայացուցիչ Խուան Մոնակոյի նկատմամբ՝ 4:6, 6:2, 6:3։ Մրցախաղը տեւեց երկու ժամ 20 րոպե։

1/4 եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի Խուան Մարտին Դել Պոտրո (Արգենտինա) – Ժո Վիլֆրիդ Ցոնգա (Ֆրանսիա) զույգի հաղթողը։

Հռոմ (ATP). երրորդ շրջան

Տոմաշ Բերդիխ (Չեխիա, 7) Նիկոլաս Ալմագրո (Իսպանիա, 12) - 7:6, 6:3

Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 1) – Խուան Մոնակո (Արգենտինա, 14) - 4:6, 6:2, 6:3

Դավիդ Ֆերեր (Իսպանիա, 6) – Ժիլ Սիմոն (Ֆրանսիա, 11) - 6:0, 7:6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով