12:50  ,  17 մայիսի, 2012

NBA. «Լեյքերսի» երկրորդ պարտությունը

NBA-ի քառորդ եզրափակիչում «Լոս Անջելես Լեյքերսը» մրցակցի խաղահրապարակում 75։77 հաշվով պարտվեց «Օկլահոմային»։ Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց «Օկլահոմայի» հարձակվող Քեւին Դյուրանտը, ով վաստակեց 22 միավոր։ «Լեյքերսի» առաջատար Կոբի Բրայանտը հավաքեց 20 միավոր։ Օկլահոմայի թիմն առջեւում է ընդհանուր շարքում՝ 2։0։

NBA. 1/4 եզրափակիչ

«Ֆիլադելֆիա» – «Բոստոն»՝ 91:107 (33:28, 16:32, 17:29 25:18)

Շարքի հաշիվը՝ 1։2

«Օկլահոմա Սիթի» – «Լոս Անջելես Լեյքերս»՝ 77:75 (21:22, 27:23, 12:18, 17:12)

Շարքի հաշիվը՝ 2։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով