Գերմանիայից բացի, աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանի էին նաեւ Արգենտինան ու Հոլանդիան: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի եւ չեխական «Պրիբրամի» պաշտպան Լեւոն Հայրապետյանը
Լեւոն, քանի որ մեծացել ես Գերմանիայում, գուցե շատերից լավ գիտես նրանց այս վերջին տարիների հաջողության գաղտնիքը:
Գերմանիայում վաղուց էին խոսում, որ այս եկող սերունդը շատ ուժեղ է լինելու: Դեռ երբ նրանք հանդես էին գալի Մ17-21 տարեկանների հավաքակնաում, ասում էին, որ նրանք կարող են դառնալ աշխարհի չեմպիոն:
Այսինքն, հարցը միա՞յն սերնդի մեջ է:
Ոչ, նրանք վերջին տարիներին շատ են աշխատում իրենց ֆուտբոլի վրա: Ուրիշներից շատ բան են սովորում: Շատ մեծ ուշադրոյթյուն են դարձնում նաեւ տեխնիկային:
Ո՞ւմ էիր համակրում այս ԱԱ-ում:
Իմ համակրանքը միշտ իսպանական ֆուտբոլի կողմն է:
Եթե ոչ Գերմանիան, ո՞վ էր արժանի դառնալ չեմպիոն:
Արգենտինան ու Հոլանդիան:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:36 , 24 հոկտեմբերի
12:58 , 24 հոկտեմբերի 
12:41 , 24 հոկտեմբերի
11:50 , 24 հոկտեմբերի
09:03 , 24 հոկտեմբերի 
00:40 , 24 հոկտեմբերի 
00:07 , 24 հոկտեմբերի
23:24 , 23 հոկտեմբերի 
23:06 , 23 հոկտեմբերի
22:42 , 23 հոկտեմբերի