00:16 19 հուլիսի, 2014Գերմանիայից բացի, աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանի էին նաեւ Արգենտինան ու Հոլանդիան: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի եւ չեխական «Պրիբրամի» պաշտպան Լեւոն Հայրապետյանը
Լեւոն, քանի որ մեծացել ես Գերմանիայում, գուցե շատերից լավ գիտես նրանց այս վերջին տարիների հաջողության գաղտնիքը:
Գերմանիայում վաղուց էին խոսում, որ այս եկող սերունդը շատ ուժեղ է լինելու: Դեռ երբ նրանք հանդես էին գալի Մ17-21 տարեկանների հավաքակնաում, ասում էին, որ նրանք կարող են դառնալ աշխարհի չեմպիոն:
Այսինքն, հարցը միա՞յն սերնդի մեջ է:
Ոչ, նրանք վերջին տարիներին շատ են աշխատում իրենց ֆուտբոլի վրա: Ուրիշներից շատ բան են սովորում: Շատ մեծ ուշադրոյթյուն են դարձնում նաեւ տեխնիկային:
Ո՞ւմ էիր համակրում այս ԱԱ-ում:
Իմ համակրանքը միշտ իսպանական ֆուտբոլի կողմն է:
Եթե ոչ Գերմանիան, ո՞վ էր արժանի դառնալ չեմպիոն:
Արգենտինան ու Հոլանդիան:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.