18:51  ,  16 հուլիսի, 2014

«Աթլետիկոն» հայտարարեց սլովենացի դարպասապահի տրանսֆերի մասին

Մադրիդի «Աթլետիկոն» ակումբի պաշտոնական կայքում հայտարարել է պորտուգալական «Բենֆիկայի» սլովենացի դարպասապահ Յան Օբլակին ձեռք բերելու մասին։

Ակումբները համաձայնության են եկել 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Օբլակը բուժզննում անցնելուց հետո 6 տարվա պայմանագիր կկնքի Իսպանիայի չեմպիոնի հետ։ Սլովենացին դիտարկվում է որպես փոխարինող բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուային, ով երեք տարվա վարձակալությունից հետո կվերադառնա Լոնդոնի «Չելսի»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս