22:17  ,  15 հուլիսի, 2014

Հենրիխ Մխիթարյանի գոլը նպաստեց «Բորուսիայի» կամային հաղթանակին

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նպաստել է Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» կամային հաղթանակին ընկերական խաղում: Յուրգեն Կլոպի ղեկավարած թիմը հյուրընկալվելիս 4:1 հաշվով առավելության է հասել Ռեգիոնալլիգայում հանդես եկող «Հեսեն Կասելի» նկատմամբ: 46-րդ րոպեին փոխարինելով Յոյիչին՝ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

«Բորուսիան» նախապատրաստական փուլում կանցկացնի ութ հանդիպում:

Ընկերական հանդիպում

«Հեսեն Կասել» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 1:4

Լեմկե, 38 - Յորդանով, 63, Մխիթարյան, 66, Հարդեր, 71, Կիրխ, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով