Կորինա Շումախերը Շվեյցարիայի Գիվրինս քաղաքում գտնվող սեփական ձիարշավարանում կազմակերպել է մրցումներ եւ ընդունելություն: Միխայել Շումախերի հետ տեղի ունեցած ողբերգությունից հետո Ֆորմալու-1-ի յոթակի չեմպիոնի կինն առաջին անգամ է դուրս գալիս հանրության առջեւ: Մրցմանը մասնակցել են տասը երկրների նժույգավարներ, այդ թվում Շումախերի 15-ամյա որդին:
Ենթադրվում է, որ կես տարի օրական տասը ժամ ամուսնու հետ անցկացրած Կորինա Շումախերը հետեւել է բժիշկների հորդորներին եւ դեպրեսիայից ու առողջական խնդիրներից խուսափելու համար կազմակերպել է այս միջոցառումը, գրում է dailymail-ը:
Հիշեցնենք, որ արդեն երեք շաբաթ Միխայել Շումախերը գտնվում է Լոզանի հիվանդանոցում: Նշվում է, որ նա սկսել է ճանաչել ընտանիքի անդամներին, սակայն բժիշկների եզրակացությունը հուսադրող չէ: Գանգուղեղային վնասվածքի հետեւանքով, լեգենդար մարզիկն ամբողջ կյանքում կմնա հաշմանդամ:




Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:05 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի
13:03 , 27 օգոստոսի 
12:32 , 27 օգոստոսի
12:01 , 27 օգոստոսի