13:29  +04,  8 հուլիսի, 2014

Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» հետ մեկնել է Ավստրիա

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում մարզումային հավաքի է մեկնել Ավստրիայի Կիրխբերգ քաղաք: Հուլիսի 8-ից գերմանական ակումբը սկսում է պատրաստվել նոր մրցաշրջանին: Երրորդ անգամ անընդմեջ Գերմանիայի փոխչեմպիոնը մարզումային փուլերից մեկն անցկացնում է ավստրիական Ալպերում: «Բորուսիան» Կիրխբերգում կմարզվի հինգ օր, հաղորդում է ակումբի կայքը:

Թիմը ոչ լրիվ կազմով է մեկնել Ավստրիա: Հումելսը, Վայդենֆելերը, Գրոսկրոյցը եւ Դուրմը Գերմանիայի հավաքականի կազմում մասնացկում են աշխարհի առաջնությանը, Լանգերակի, Սոկրատիսի, Իմոբիլեի, Ռամոսի եւ Չի Դոն Վոնի արձակուրդը դեռ չի ավարտվել, իսկ Բլաշչիկովսկին, Ռոյսը, Գյուդոգանը եւ Սարը ապաքինվում են վնասվածքներից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ