13:29 8 հուլիսի, 2014Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում մարզումային հավաքի է մեկնել Ավստրիայի Կիրխբերգ քաղաք: Հուլիսի 8-ից գերմանական ակումբը սկսում է պատրաստվել նոր մրցաշրջանին: Երրորդ անգամ անընդմեջ Գերմանիայի փոխչեմպիոնը մարզումային փուլերից մեկն անցկացնում է ավստրիական Ալպերում: «Բորուսիան» Կիրխբերգում կմարզվի հինգ օր, հաղորդում է ակումբի կայքը:
Թիմը ոչ լրիվ կազմով է մեկնել Ավստրիա: Հումելսը, Վայդենֆելերը, Գրոսկրոյցը եւ Դուրմը Գերմանիայի հավաքականի կազմում մասնացկում են աշխարհի առաջնությանը, Լանգերակի, Սոկրատիսի, Իմոբիլեի, Ռամոսի եւ Չի Դոն Վոնի արձակուրդը դեռ չի ավարտվել, իսկ Բլաշչիկովսկին, Ռոյսը, Գյուդոգանը եւ Սարը ապաքինվում են վնասվածքներից հետո:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.