«Մոնակոյի» ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալը կարիերան կշարունակի հունական «Օլիմպիակոսում», որի կազմը վերջերս համալրել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը:
Ֆրանսիայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպանը հունական ակումբի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր: Գործարքի մանրամասները չեն հրապարակվում, փոխանցում է «Օլիմպիակոսի» կայքը:
Աբիդալը 2013-ից էր խաղում «Մոնակոյում», որի հետ դեռ ուներ մեկ տարվա պայմանագիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում