22:08  ,  5 հուլիսի, 2014

Էրիկ Աբիդալն ու Գեւորգ Ղազարյանը՝ ակումբակիցներ (ֆոտո)

«Մոնակոյի» ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալը կարիերան կշարունակի հունական «Օլիմպիակոսում», որի կազմը վերջերս համալրել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը: 

Ֆրանսիայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպանը հունական ակումբի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր: Գործարքի մանրամասները չեն հրապարակվում, փոխանցում է «Օլիմպիակոսի» կայքը:

Աբիդալը 2013-ից էր խաղում «Մոնակոյում», որի հետ դեռ ուներ մեկ տարվա պայմանագիր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում